26 03 2024

ՄԱԿ-ի աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր

ՄԱԿ-ի աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր

«Միջազգային և համեմատական իրավունքիհայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան),Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի»հովանու ներքո, 2024թ մարտի սկզբին պաշտոնապես հայութ զինվորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ Բոլոր գործերը ներկայացվել ենտուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային խմբի մանդատը ներառում է մարդկանց անհետացումների մանրակրկիտ հետաքննություն՝ բացահայտելու վերջիններիս անհետացման հանգամանքները, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելուիրավական հիմքի ձևավորում։

Ներկայացված գործերից յուրաքանչյուրում տուժած զինվորական անձինք եղել են կամ զորակոչված, կամ կամավոր զինծառայողներ։ Ցավոք, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքումհայտնաբերված աճյունները չեն նույնականացվել որպես անհայտ կորած անձանց մասունքներ։

Ներկայացված գործերին կցվել են անհետ կորած անձանց ծառայակիցների բազմաթիվ վկայություններ, որոնք ի ցույց են դնում ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական բնույթն ու պատերազմական հանցագործությունները։ Վկայություններ կան զինծառայողներից մեկի անձնուրաց վարքի մասին, ով,առաջնահերթություն տալով իր վիրավոր ծառայակիցներին բուժօգնություն ցուցաբերելուն, հրաժարվել է դրանից և ներկայումս համարվում է անհետ կորած։

«Հայկական իրավական կենտրոնը» ու «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը»շարունակում են աշխատանքը հայ ռազմագերիների, անհետ կորած անձանց, ինչպես նաև կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատախանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հասկանալի պատճառով, վերոգրյալի մասին տեղեկատվությունն իր բնույթով բավական զգայուն է և Հայ դատի համակարգի կողմից նման նյութերի վերաբերյալ հաղորդագրությունների տարածումն իրականացվում է ըստ նպատակահարության՝ տարբեր ուղղություններով մեկնարկած գործընթացները չվնասելու նկատառումով։ 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

26.03.2024

Վաշինգտոնում գրանցված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը»ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է արդարադատություն իրականացնել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման գործում, ինչպես նաեւ ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում հանդես գալ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ