19 03 2024

Միայն այսօր ՃՏՊ-ի հետևանքով մահացել են թվով 8 քաղաքացիներ, …. ու դեռ օրը չի ավարտվել. փաստաբան

Միայն այսօր ՃՏՊ-ի հետևանքով մահացել են թվով 8 քաղաքացիներ, …. ու դեռ օրը չի ավարտվել. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Միայն այսօր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել են թվով 8 քաղաքացիներ, …. ու դեռ օրը չի ավարտվել։ Բազմիցս ասել եմ՝ ՀՀ ապագա կենսունակ իշխանության առաջնային խնդիրներից է լինելու նաև պարեկային ծառայության լուծարումը։

Այս ծառայությունը պետությանը գրեթե ադրբեջանցիների չափով վնաս է պատճառում՝ գոմերից, հանդ ու չոլերից հավաքած, կրթական ցենզ չունեցող իր գերակշիռ անձնակազմով։ Սրանց հույսը ոստիկանության վիճակագրական ծառայության վրա է՝ տարվա վերջում հասարակությանը ՃՏՊ զոհերի մի փոքր թիվ կհրամցնի, ինչպես նախորդ տարում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ