11 03 2024

Փաշինյանը զբոսնելիս «չի վախենում», բայց շարասյունով տեղաշարժվելիս վախենում է



Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը թիկնապահներով «զբոսնել են» Երևանի կենտրոնում։ Կարճ տեսանյութեր են տարածվել, որոնք ներկայացնում են, իբրև անկաշկանդ զբոսնում են, իսկ թիկնապահները հնարավորինս չեն երևում տեսանյութերում։

Ուշագրավն այն է, որ համացանցում տեսանյութերը բազմաթիվ են հակառակ դրվագի մասին․ թե ինչպես են մայրուղիներում ավտոմեքենաների շարժը դադարեցվում Նիկոլ Փաշինյանի շարասյան անցնելու պատճառով։

Երևանում Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը պարզապես վարորդների ու անցորդների համար դառնում է դժվար, երբ Նիկոլ Փաշինյանն անցնում է․ մաքրվում են փողոցները, անցումներում կանգնում են ոստիկաններ, որ քաղաքացիները հանկարծ փողոցը չհատեն։

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը չի վախենում փողոցներում բազմաթիվ թիկնապահներով զբոսնելիս, բայց վախենում է բազմաթիվ թիկնապահներով, ավտոշարասյունով տեղաշարժվելիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ