Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մարտի 12-ին` ժամը 9։00-ին կլինեմ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, տրանսպորտի թանկացման դեմ իմ անհամաձայնությունը հայտնելու համար:
Հենց այդ օրը ավագանու նիստի ժամանակ փորձելու են ընդունել տրանսպորտի թանկացման այդ խայտառակ նախագիծը:
2013թ-ին ներկայիս իշխանությունը պայքարում էր տրասպորտի թանկացման դեմ նշելով, թե 50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, և որ մենք հացի խնդիր ունեցող երկիր ենք...
2018թ-ից առաջ և իշխանության գալուց հետո էլ հայտարարել էին, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, բայց հերթական անգամ ժողովրդին խաբեցին։
Եթե դու դեմ ես տրանսպորտի թանկացմանը, ապա մարտի 12-ին ժամը 9։00-ին արի Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, և հայտնիր քո անհամաձայնությունը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու մարտի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև միասնական տոմսային համակարգի ներդրման մասին նախագիծը, որով ուղեվարձը թանկանալու է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը