«Բաքվի բարբարոսսկան վարչախմբի փոխվարչապետ կոչեցյալի գրասենյակի այսօրվա հայտարարությունից հետո, եթե որևէ մեկի մոտ դեռ կասկած կա, որ արհեստածին Ադրբեջանը «սահմանազատում» և «սահմանագծում» փաթեթավորմամբ առաջ է մղում Հայաստանի հետագա աստիճանական բռնազավթումը, ապա նա, մեղմ ասած, մանկամիտ է»,-գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, Տավուշի մարզում և Հայաստանի այլ վայրերում թշնամուն ոչինչ չի կարելի զիջել, որովհետև, բացի այն, որ, դիցուք, Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են, դրանք նաև կենսական կարևորություն ունեն Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական նշանակության ցամաքային անվտանգ հաղորդակցության առումով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը