Հարցին, թե ինչու երբեք հոր հետ արտասահմանյան այցերի չի մեկնում՝ ի տարբերություն մոր և քույրերի, Նիկոլ Փաշինյանի որդին պատասխանեց․ . «Ինձ ասում են, բայց ես շատ փոփոխություն չեմ սիրում: Հուսով եմ՝ ինձնից չեն նեղանում, որ դա չեմ անում: Ես շատ չեմ սիրում այդ տեմպի մեջ ապրել: Ես երկրից գնալուց սիրում եմ ավելի երկար ու հանգիստ»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ցուցահանդես էր կազմակերպել իրենց տանը: Ի դեպ, տունն արդեն վաճառվել է։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը քանիցս դժգոհել է, այդ թվում՝ կառավարության նիստում, որ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող իրենց տունը հանել են վաճառքի, բայց չի վաճառվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը