07 03 2024

Պետք է դուրս գանք պայքարի և թույլ չտանք, որ տրանսպորտի գինը թանկանա․ Անդրանիկ Թևանյան

Պետք է դուրս գանք պայքարի և թույլ չտանք, որ տրանսպորտի գինը թանկանա․ Անդրանիկ Թևանյան

ՔՊ֊ն կրկին շրջանառության մեջ է դրել քաղաքային տրանսպորտի թանկացման նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանն ընդգծելով, որ խմբակցությունը դեմ է։

«Ուշագրավ է՝ մենք այսօր լսումներ էին քաղաքային տրանսպորտի վերաբերյալ և առաջարկել էինք՝ թանկացումներ չլինեն՝ ավտոբուսի և մետրոյի սակագինը մնա 100 դրամ, տրոլեյբուսինը՝ 50 դրամ, և քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տրվի՝ անձը կա՛մ օգտվի միանգամյա տոմսից՝ ամեն անգամ վճարելով այնքան, որքան հիմա, կա՛մ, եթե օրական 4 և ավելի անգամ է օգտվում տրանսպորտից, ձեռք բերի մեր առաջարկած տոմսերը՝ 1 օրվա համար 400 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար 5500 դրամ, 6 ամսվա համար՝ 20 000 դրամ, 1 տարվա համար՝ 35 000 դրամ։ Քաղաքային իշխանությունները  չեն ընդունել այս առաջարկը և որևէ ձև չեն հիմնավորում իրենց առաջարկած թանկացումները»,- ասաց Թևանյանը։

Նա ընդգծում է, որ ընդհանուր առմամբ՝ տրանսպորտը թանկանում է։ 

«Մենք սա դիտարկում ենք որպես «թալանչիական» քաղաքացիություն, քաղաքացուն խաբելու քաղաքականություն»,- ասաց Թևանյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ