Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը:
«Մենք պնդում ենք, որ ի սկզբանե էին բացակայում կալանքի հիմքերը։ Միջնորդությամբ հանդես կգա դատախազը, կհասկանանք հանրային մեղադրողը ինչ դիրքորոշում ունի խափանման միջոցի վերաբերյալ։ Մեր դիրքորոշումն ու միջնորդությունը վերաբերվելու է Տիրան Խաչատրյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու խնդրանքին։ Որովհետև կալանքի տակ պահելը պարզապես անիմաստ է, իսկ եթե չի բխում օրենքով նախատեսված տվյալ խափանման միջոցի նպատակներից և անհրաժեշտությունից դառնում է պատիժ, իսկ քրեական դատավարության օրենսգրքով հստակ ամրագրված սկզբունք կա, որ կալանքը չի կարող ծառայել որպես պատիժ»,- նիստից հետո հայտարարել է Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը