21 02 2024

Փաշինյանն առանց տիկնոջ աշխատանքային այցի չի մեկնում

Փաշինյանն առանց տիկնոջ աշխատանքային այցի չի մեկնում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Փաշինյանի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:

Այսօր նախատեսված է Ն.Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի  և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ