18 02 2024

Բախվել են «Tesla»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բուժքույրերն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Բախվել են «Tesla»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. բուժքույրերն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 17-ին ժամը 23։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են  «Tesla» և «Ford» մակմիշի շտապօգնության ավտոմեքենաները։ Վթարի մասին հայտնել է  shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով  շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարներն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարարները։ Հրշեջ փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վիրավորները շտապօգնության բուժքույրերն են ու վարորդը, շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «ԲԵՍՏ ԼԱՅՖ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ