Յուրաքանչյուր բաժանորդ պետք է իմանա, որ Երևանում 4 ժամից ավելի, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի հոսանքազրկման պարագայում, ՀԷՑ-ը վճարում է տուգանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
«Դրա համար կարիք չկա դիմել ընկերությանը, դա ավտոմատ հաշվեգրում ենք յուրաքանչյուր բաժանորդի քարտին՝ յուրաքանչյուր դեպքի համար մինչև 2500 դրամ՝ որպես էլեկտրաէներգիայի դիմաց վճարում։ Անցած տարիների ընթացքում շուրջ 600 մլն դրամի վճարում ունենք՝ որպես տուգանք»,-ասաց Կարեն Հարությունյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը