13 02 2024

Ադրբեջանը հայտնել է հայկական կողմում դիրքի ոչնչացման մասին

Ադրբեջանը հայտնել է հայկական կողմում դիրքի ոչնչացման մասին

Ադրբեջնական մամուլը հայտնել է, որ Ներքին Հանդի հատվածում ոչնչացրել է հայկական դիրք:

«Ներքին-Հանդ բնակելի թաղամասի մոտակայքում, որտեղ երեկ գնդակոծվել են մեր զինվորները, ամբողջությամբ ոչնչացվել է մարտական ​​դիրք։ Ավերված մարտական ​​կետի անձնակազմում կան լուրջ կորուստներ»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ: Ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:

Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ