12 02 2024

Փորձագետը ներկայացրել է օրվա աղմկահարույց իրադարձությունները

Փորձագետը ներկայացրել է օրվա աղմկահարույց իրադարձությունները

Մի հատ ամփոփենք օրը. գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«1. Առավոտյան հայտնի է դառնում, որ որոշ զորամասերում հանում են Արցախի, Նժդեհի, պատմական Հայաստանի մասին հիշատակումներով վահանակները։

2. Ի պատասխան Բաքվից դժգոհություններին, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ են տվել տեսնել նիկոլա-ալիևյան գալիք պայմանագրի ինչ-որ տարբերակ, Նիկոլը հայտարարել է ԱԺ-ում, թե. «Գնացել եք, կարդացել եք (Ադրբեջանի հետ պայմանագրի փոխանակվող կետերը), էնքան եք կարդացել՝ էլ չեք կարդա»։

3. ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ (!!!) սպառնում է պատժել հայ զինծառայողներին, որոնք կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

4. Հրապարակվում է Լոռվա մարզպետի ստորագրած հրահանգ, ըստ որի դպրոցների պատերից և միջանցքներից պետք է հանվեն «տարատեսակ պաստառները ... և դիդակտիկ նյութերը»։ Չհասկացողներին ասեմ, որ խոսքը էլի Արցախի, հայ հերոսների հիշատակումների մասին է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ