Փետրվարի 9-ին, ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավանեսովի փողոցում կրակոցներ են հնչել։ Լուրը հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի էին և նշված փողոցից ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ 49-ամյա Արա Ա․-ին։ Պարզվել է, որ նա իր մոտ եղած ատրճանակով 5 հատ կրակոցներ է արձակել դեպի օդ։ Բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արա Ա․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Սուր և նիզակ» անվտանգության ծառայությունում, որպես պահնորդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը