08 02 2024

Թբիլիսիում տրանսպորտի 1 տարվա տոմսը 37,500 դրամ է, Երևանում առաջարկում են 110․000․ Անդրանիկ Թևանյան

Թբիլիսիում տրանսպորտի 1 տարվա տոմսը 37,500 դրամ է, Երևանում առաջարկում են 110․000․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երևանի փոքրամասնության իշխանությունն ուզում է քաղաքային տրանսպորտը թանկացնել՝ «հիմնավորելով», որ նոր ավտոբուսներ են բերել, և որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը շատ բարձր է 100 դրամից:

Իրենք գիշատչական գներ են առաջարկում հպարտ քաղաքացիներին: Օրինակ՝ առաջարկում են 1 տարվա համար մինչև 1.000 ուղևորության դիմաց աբոնեմենտի գին սահմանել 110.000 դրամը:

Համեմատության համար նկատենք, որ Թբիլիսիում 1 տարվա աբոնեմենտի գինը տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու համար (ավտոբուս, մետրո, ճոպանուղի), ընդ որում՝ առանց քանակային սահմանափակումների, կազմում է 250 լարի՝ 37.500 դրամ:

Մեկ այլ համեմատություն:

Քայլարածներն առաջարկում են  «70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ: Այսինքն՝ այդ 3 անգամյա օգտագործումը  կարժենա 300 դրամ: Թբիլիսիում համանման քարտը նախատեսված է 90 րոպեի համար, առանց քանակային սահմանափակումների և բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելու համար: Գինը կազմում է 1 լարի, այսինքն՝ 150 դրամ: Ի դեպ, այդ քարտը կարող է ձեռքից ձեռք անցնել, այսինքն՝ մեկից ավելի մարդ կարող է օգտվել այդ քարտից:

Այնպես որ Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունները և իրենց ղեկավարը թող չփորձեն լոլոներ կարդալ այն մասին, որ հնարավոր չէ բարեփոխված տրանսպորտի գինը չթանկացնել: Իրենք հա՛մ բարեփոխում չեն արել, հա՛մ ուզում են թանկացնել: «Քաղաքացին թալանի ու տուգանքի մատերիալ չէ» ծրագրի շրջանակներում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ