Sputnik Georgia-ն գրում է.
Վրաստանում ձերբակալվել է պայթուցիկով բեռնված բեռնատար, որն Օդեսայից ուղարկվել էր Վորոնեժ՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը չի բացառում, որ պայթուցիկի տեղափոխման կազմակերպիչները ծրագրում էին ահաբեկչություններ կազմակերպել նաև Վրաստանում:
Տեղեկության համաձայն՝ բեռի փոխադրմանը մասնակցել են Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի քաղաքացիներ։
Հատուկ ծառայությունից հայտնել են, որ գործընթացը կազմակերպել է Ուկրաինան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը