Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ոչխարների տերը՝ Արմեն Ջահանգիրյանը։
«Ադրբեջանցիներն ինչքան ոչխար են տարել, այնքան էլ հետ են բերել, խնդիրը կարգավորվել է մեր անվտանգության զորքերի միջոցով։ Նրանք են բանակցել ու վերադարձրել։ Երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ին են մանր եղջերավոր կենդանիներին բերել»,- մանրամասնեց անասնատերը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 5 ադրբեջանցի, որոնցից մեկը զինված, արոտ տանելիս հափշտակել էին Արմեն Ջահանգիրյանի շուրջ 270 գլուխ ոչխարները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը