15 01 2024

ԿԳՄՍՆ տեքստն անգրագիտություն է, ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից. Սամվել Թոփալյան



«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության կողմից իրենց ուղարկված ծանուցումը հանձնաժողովի նիստը տեղափոխելու մասին: Դերասանը ներկայացրեց կես էջանոց տեքստի բոլոր լեզվական սխալները:

«Սա տարրական անգրագիտություն է, ուղարկել են մտքային, կետադրական սխալներով: Ցանկացած չարիք ծնվում է  անգրագիտությունից, տգիտությունից և սա ոչ թե մեր թատրոնին է վերաբերում այսօր, այլ խոսքն արժեքների մասին է։ Այս տգիտության, անգրագիտության մթնոլորտն է, որտեղ համապատասխան մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ կրթության օջախի, դպրոցի ճակատագիրը»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ