06 01 2024

Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +21-ի

Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +21-ի

Երևան քաղաքում հունվարի 9-ի ցերեկը, 6-ի գիշերը, 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի գիշերը, 10-ին շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +9-+11 աստիճան տաքություն, Լոռիում՝ +7-+11, Տավուշում՝ +9-+13, Սյունիքի հովիտներում՝ +10-+14։ ԱՍյստեղ հունվարի 8-ի ցերեկը կգրանցվի մինչև +20 աստիճան տաքություն, հաջորդ օրը՝ մինչև 21 աստիճան տաքություն։


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ