ԱՄՆ-ն այլևս միջոցներ չունի՝ Ուկրաինային օգնելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան՝ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Նախագահը ստորագրել է վերջին փաթեթը, որի համալրման համար մենք ֆինանսավորում ունեինք, և վերջ։ Մեզ անհրաժեշտ է հաստատում (լրացուցիչ միջոցներ հատկացնելու համար), որպեսզի մենք կարողանանք շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասել է նա:
Քիրբին նշել է, որ օգնության վերջին փաթեթը, որը ստորագրել է նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 27-ին, դեռ ամբողջությամբ չի առաքվել Ուկրաինա: Նրա խոսքով՝ դա կարող է տևել շաբաթներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը