27 12 2023

Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը

Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը

Մի քանի օր երկրպագուներին անհամբերոթյան մեջ պահելուց հետո Սիրուշոն ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է իր բրենդային տիկնիկների առաջին նմուշով: Տիկնիկը հայկական տարազով  է՝ ոգեշնչված երգչուհու PreGomesh երգի տեսահոլովակի կերպարից:

«Մեր առաջին տիկնիկը: Իմ փոքրիկ երկրպագուների մասին ինձ շատ են պատմում մամաները: Եվ արդեն քանի տարի է՝ փորձում էինք ստանալ մեր պատկերացրած բարբին։ Ինչու՞ բարբի, որովհետեւ դա իմ սիրելի տիկնիկն է եղել մեծանալիս. գեղեցկության չափանիշ էր, ու երեւի դեռ մանկուց ցանկություն էր տեսնել ավելի հայկական դիմագծերով ու մեզ նման տիկնիկ»,-գրել է Սիրուշոն։ Նա նաեւ բացատրել է տիկնիկի կերպարի ընտրությունը:

IMG_1516.jpeg (183 KB)

«Իմ բազում կերպարներից առաջին տիկնիկի համար ընտրեցինք հենց այս մեկը, որպեսզի այն ոչ միայն լինի իմ նվերն իմ փոքրիկ երկրպագուներին, այլեւ բարբիի չափանիշներին համապատասխան առաջին հայկական տիկնիկը, որը տարազ է կրում՝ պատրաստված բարբի ստեղծող ընկերության վստահված գործարանի կողմից։

IMG_1519.jpeg (199 KB)

Չեմ կարող ասել, թե քանի անգամ ենք ձեւափոխման ենթարկել, որպեսզի կոպիի և քամարի լավ ու ճիշտ տարբերակներ ստանանք: Մանրակրկիտ ենք եղել նույնիսկ քիթիկի հարցում, որը խնդրել ենք, որ մի փոքր ավելի ընդգծված լինի ու հայկական»։

IMG_1517.jpeg (208 KB)

Երգչուհին հավելել է, որ տիկնիկներն այս պահին սահմանափակ քանակով են ստեղծված, իսկ վաղվանից  կլինեն Երեւանի խոշոր խաղալիքների խանութներում: Դրանք հնարավոր է պատվիրել նաեւ օնլայն՝ pregomesh.com կայքով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ