30 10 2023

Ինձ համար ստեղծում են հնարավոր բոլոր խանգարող հանգամանքները՝ սեփական երկրում աշխատելու. Սիրուշո

Ինձ համար ստեղծում են հնարավոր բոլոր խանգարող հանգամանքները՝ սեփական երկրում աշխատելու. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն գրում է.

«Այնպես է ստացվել, որ արդեն քանի տարի է ինձ համար ստեղծում են հնարավոր բոլոր խանգարող հանգամանքները՝ սեփական երկրում աշխատելու ու ստեղծելու։ Բայց շնորհակալ եմ այն երկրպագուների մեծ բանակին, ովքեր ոչ մի վայրկյան չեն դադարում ցույց տալ իրենց սերը. քանի դեռ կարող եմ՝ աշխատելու եմ ու ստեղծելու, ու այս շրջանում հատկապես էլ ավելին եմ անելու: Ընդլայնվելու ու ավելին եմ ստեղծելու ընտանիքիս համար, իմ հանդիսատեսի համար, գործընկերներիս համար, կողքիս կանգնող յուրաքանչյուր անձի համար։

Այս մեկ ամսվա ընթացքում Պռեգոմեշը ԱՄՆ-ում ձեռք բերեց ևս 3 գործընկեր ու արդեն ներկայացված է Ամերիկյան 7 խանութներում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Վիսկոնսինում։

Դեկտեմբերին մասնակցելու եմ Հունաստանի ամենահայտնի երգչի՝ Կոնստանտինոս Արգիրոսի մենահամերգին Լոս Անջելեսում: (@argiros_konstantinos

Պռեգոմեշ-ում վերջապես այս դեկտեմբերին կներկայացնենք այդքան սպասված տղամարդկանց հավաքածուն, որի վրա աշխատել եմ վերջին ամիսներին՝ օր ու գիշեր։

Լատինական աշարհի լավագույն երաժիշտներից մեկի՝ Վիկտոր Էսպինոլայի հետ համատեղ նոր համագործակցություն ենք իրականացրել:Մոտակա ամիսներին ներկայացնելու ենք ևս մեկ մեծ անակնկալ՝ ուղղված հայ մանուկներին։

մնացածը կկիսեմ ընթացիկ.հետևեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ