25 12 2023

Ի՞նչ է կատավում Սերբիայում

Ի՞նչ է կատավում Սերբիայում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ցուցարարները փորձել են գրոհել քաղաքապետարանի շենքը։ Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ․ հայտնում է BBC–ն։

Սերբիայում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 17-ի ընտրություններից անմիջապես հետո, սակայն անկարգություններն առաջին անգամ են տեղի ունեցել:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռուստաուղերձում ասել է, որ բախումների ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան, ձերբակալվել է գրոհի ավելի քան 35 մասնակից:

Ընդդիմադիրները ոստիկանությանը մեղադրում են իրենց դեմ անհամաչափ ուժ կիրառելու մեջ։ Նրանց խոսքով՝ իրենց ծեծել են մահակներով:

Դեկտեմբերի 17-ին Սերբիայում տեղի ունեցան ինչպես տեղական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններ:

Ընդդիմությունը մեղադրում է Ալեքսանդր Վուչիչին և նրա իշխող Սերբական առաջադիմական կուսակցությանը քվեաթերթիկների լցոնման համար: 

Սերբիայի իրադարձություններին աբդրադարձել է նաև  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ  Արևմուտքը փորձում է սրել իրավիճակը Սերբիայում։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում Զախարովան մեկնաբանել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերը՝ Բելգրադի վարչակազմի մոտ տեղի ունեցած անկարգությունների մասին: «Ակնհայտ են «մայդանային հեղաշրջումների» տեխնիկայի կիրառմամբ երկրում իրավիճակը փոխելու հավաքական Արևմուտքի փորձերը: Երկրի սահմանադրության խիստ պահպանումը, ազգային շահերի օգտին քվեարկած սերբ ժողովրդի ընտրության նկատմամբ հարգանքը տվյալ իրավիճակում միակ հնարավոր արձագանքն է»,- ասել է նա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ