Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Մսավաճառների վրա դրված պահանջները ինչ-որ տեղ անտրամաբանական են: Երեկ սննդի անվտանգության աշխատակիցների ստուգայցն եմ դիտում Հ1-ով: Տեսուչը մսավաճառի վրա ակտ է գրում, որովհետև մսի վրա կնիք չկա: Նա էլ բացատրում է, որ այս մի բուդը կիսել և վաճառել է և կնիքը մնացել է այն մյուս հատվածի վրա: Տեսուչն էլ պատասխանում է, որ այդ դեպքում այլ «գործընթաց» պետք է սկսել: Լավ է, որ մսավաճառները դեռ դիմանում են: Իմ մտքով էլ անցավ, որ շատ լավ կլինի հանուն մեր բնակչության առողջության համար օրինակ կնքել բոլոր վարունգներն ու պոմիդորները՝ հատ հատ: Չէ՞ որ մի կնքված վարունգը կարող է ստուգված լինել, իսկ չկնքվածը թունավոր: Եվ այսպես շարունակել, մինչև որ կստեղծենք հարյուր հազարանոց կերած խմած, փամփլիկ ձեռքերով սննդի անվտանգության տեսուչների զորք, ընդդեմ տանջված չարչարված, առավոտից երեկո ոտքի վրա, ցրտին ու շոգին տառապող «օլիգարխ» մսավաճառների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը