Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից, խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի. կբացվեն ԱԺ այգու դռները:
«Այդ օրը կրկին փոքրիկների համար մի քանի ժամով կբացվեն ԱԺ այգու դռները, որտեղ հյուրերին կդիմավորեն ամենատարբեր ու սիրելի հերոսները, չարաճճի Գրինչը, ամենաբարի էլֆերն ու, իհարկե, Ձմեռ պապը:
Ծրագրում՝
փուչիկներից կերպարների պատրաստում,
պղպջակներով շոու,
մրցութային խաղեր տարբեր տարիքի երեխաների համար,
ինչպես նաեւ տաք ու համեղ հյուրասիրություն:
Բարձր տրամադրություն, ժպիտներ, նվերներ ու անակնկալներ ԱԺ այգում՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից:
Մուտքն ազատ է բոլորի համար: Եկեք միասին ստեղծենք հեքիաթային ու անմոռանալի պահեր»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը