14 12 2023

Կրակոցներ և դանակահարություն՝ Երևանում, 25 և 26-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Կրակոցներ և դանակահարություն՝ Երևանում, 25 և 26-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, hիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Պարզվել է, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Ալբերտ Սեպյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի հրազենային, կրծքավանդակի կտրած-ծակած, բազկի կտրած» վերք, և 26-ամյա Բաբկեն Մաթևոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ:

Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի մեջ արնանման հետքեր են եղել, և ըստ ստացված օպերատիվ տվյալների, նշված ավտոմեքենայով են վիրավորները տեղափոխվել հիվանդանոց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ