«Օրերս, ըստ պաշտոնական տեղեկության, թափառող շներից վախենալու հետևանքով դպրոցական երեխաները, դպրոց գնալու ճանապարհին, վազել են և նրանցից մեկը վայր էր ընկել, ցավոք, նրանցից մեկը գլուխը հարվածել էր սալիկին և այդ երեխան մահացել էր: Ցավակցում եմ հարազատներին: Դրան հաջորդեց թափառող շների դեմ ատելության արշավ և, փաստացի, երեկ Հրազդանում ականատես ենք եղել շների սպանդի. առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին, և սա էլ արդեն ցասում է առաջացրել կենդանասերների շրջանում, այս երկու դեպքերը, փաստացի, հասարակութանը բաժանել են երկու մասի. սա միանշանակ կառավարության և իրավապահ մարմնինների թերի աշխատանքի հետևանքն է »,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը