05 12 2023

«Իգիթ» ընկերությանը տուգանել է 32 միլիոն դրամով

«Իգիթ» ընկերությանը տուգանել է 32 միլիոն դրամով

Պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է.

  1. «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր․
  2. Ապրանքն իրացվել է առանց պիտակի․
  3. Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։

«Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը։

Նկարագրվածի առնչությամբ «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 504–Ա որոշմամբ տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամով։

Բացի դրանից՝ Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 470–Ա որոշմամբ տուգանվել է 2 միլիոն դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության և Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար, համապատասխանաբար, Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 239-Ա, թիվ 238-Ա և 2023 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 469–Ա որոշումներով տուգանվել է ընդհանուր շուրջ 4 միլիոն դրամով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ