ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։
«Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Հովհաննես Իշխանյանը։
Նրա խոսքով՝ Արցախը մեր մտքից հանել, նշանակում է կամաց-կամաց նույնն անել Հայաստանի հետ.«Այսինքն, եթե մենք համակերպվում ենք, որ Արցախն այլևս չկա, ապա մենք կհամակերպվենք, որ Սյունիքը չկա, կհամակերպվենք, որ Տավուշից տարածքներ տան, Հայաստանը շրջափակման մեջ կվերցնեն ու հայկական պետականությունը կարող ենք չունենալ»։
Իշխանյանը կարծում է, որ այդ իրավիճակին չհասնելու համար, նախ պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը