01 12 2023

Արագած Ախոյանի խափանման միջոցը փոխվել է

Արագած Ախոյանի խափանման միջոցը փոխվել է

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվեց և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ երկու միլիոն ՀՀ դրամի չափով: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Գոռ Վարդանյանը։

Հիշեցնենք՝ Արագած Ախոյանը կալանավորվել էր ֆեյսբուքյան իր էջում հունիսին կատարված գրառման համար, որը իրավապահները որպես բռնության կոչ էին դիտարկել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ