«Այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերևարված անձինք դեռևս գտնվում են Ադրբեջանում, արդեն իսկ խոսում է հայկական կողմի ձախողումների մասին»,- «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
Ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում, միջազգայնորեն ընդունված նորմ է՝ մարդասիրական իրավունքից ելնելով ժամանակավոր դադարները, որոնց նպատակը հենց գերիների փոխանակումն է, վիրավորների կյանքին վերաբերվող հարցերը: Մեր դեպքում գոյություն ունի նաեւ Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, որը նաև քաղաքական ամրագրում է ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց Ադրբեջանն արհեստականորեն պատրվակներ ստեղծեց, որոնց նպատակը նոր գերևարումներն էին, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայ, այդ թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 ռազմաքաղաքական գործիչ:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը