30 11 2023

Բաքվում պահվում է 55 հայ՝ 41 ռազմագերի, 6 քաղաքացիական անձ և 8 ռազմաքաղաքական գործիչ. Սիրանուշ Սահակյան



«Այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերևարված անձինք դեռևս գտնվում են Ադրբեջանում,  արդեն իսկ խոսում է հայկական կողմի ձախողումների մասին»,-  «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց  միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

 Ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում, միջազգայնորեն ընդունված նորմ է՝ մարդասիրական իրավունքից ելնելով ժամանակավոր դադարները, որոնց նպատակը հենց գերիների փոխանակումն է, վիրավորների կյանքին վերաբերվող հարցերը: Մեր դեպքում գոյություն ունի նաեւ Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, որը նաև քաղաքական ամրագրում է ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց Ադրբեջանն արհեստականորեն պատրվակներ ստեղծեց, որոնց նպատակը նոր գերևարումներն էին, այդ թվում՝  Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայ, այդ թվում՝  6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և  8  ռազմաքաղաքական գործիչ:

Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ