27 11 2023

Շարունակելու ենք հետեւողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. Ագնեսա Խամոյան

Շարունակելու ենք հետեւողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Լեւոն Քոչարյանի եւ Աննա Գրիգորյանի հետ միասին այսօր այցելել ենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ինչպես նաեւ Նարեկ Մալյանին, ում նկատմամբ կիրառված տեսակցության արգելանքն ընդամենը օրերս է վերացել։

Եւ Խաչատուրովը, եւ Մալյանը, եւ Ասլանյանը կալանավայրում են հայտնվել իշխանությունների քաղաքական պատվերի արդյունքում, ու թեպետ այս պահին զրկված են ազատությունից, միեւնույն է անկոտրում են  ու վճռական։

Մենք շարունակելու ենք հետեւողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում։ Այցերը կալանավայրեր պարբերական բնույթ են կրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ