23 11 2023

Ջերմուկ տանող ավտոճանապարհը միակողմանի փակվել է

Ջերմուկ տանող ավտոճանապարհը միակողմանի փակվել է

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ քաղաք տանող 3-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Փրկարարները հեռացրել են թափված քարաբեկորները. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ