ԵՊՀ մասնաշենքում, որտեղ տեղակայված է քիմիական ֆակուլտետը, հրդեհ է բռնկվել։ Ահազանգը ստացել է ոստիկանությունը։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության խումբը։ Տուժածների ու այլնի վերաբերյալ այս պահին ոստիկանությունում չունեն։
ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ:
Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է:
ԱՆ-ից հայտնում են՝ ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը