ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Տավուշի մարզ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում դեսպանն այցելեց 12-13-րդ դարի Գոշավանք վանական համալիր, որտեղ առիթ ունեցավ ծանոթանալ Հայաստանի առաջին օրենսգրքի հեղինակ Մխիթար Գոշի կյանքին ու գործունեությանը։
Դեսպանը նաև այցելեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցած տնտեսավարողների Դիլիջան խոշորացված համայնքում, մասնավորապես՝ «Հնոց» գաստրո-բակ ու «Ուտելի» հացի փուռ», - ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին եղել է հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում։ Հայտնում են
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
«Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը