Այսօր բացվել է «Մայր Հայաստան» շարժման՝ Շենգավիթ համայնքի տարածքային կառույցը։ Այն գտնվում է Արտաշիսյան 44/5 հասցեում։ Բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ հրաժարվում է Երևանի ավագանու մանդատից:
«Մենք յուրօրինակ քաղաքական մշակույթ ենք ներմուծում այն առումով, որ նախընտրական փուլում, ընտրութուններ ժամանակ նախընտրական շտաբ չենք ունեցել , ինքներս ենք քայլող նախընտրական շտաբի ֆունկցիա կատարել և նոր մշակույթն այն է, որ որոշել ենք հետընտրական շտաբեր բացել. Այսիքն՝ քաղաքացիների հետ ուղիղ շփումների նոր հնարավորություն ստեղծել: Առաջինը՝ Շենգավիթ համայնքում են բացել և սա յուրօրինակ պիլոտային ծրագիր է և քաղաքացիներին կոչ ենք անում դիմել մեր գրասենյակ, այն գտնվում է Արտաշիսյան 44/5 հասցեում։ Մեր ավագանիները միշտ ողիղ կապի մեջ են լինելու մեր քաղաքացիների հետ, և երկրորդ ֆունկցիան, որը կատարվելու է Երևանի ավագանիում, վերահսկողական ֆունկցիան է և, նաև, որոշումների նախագծերի նախաձեռնություններն են, որը պետք է իրականացվի» :
Անդրադառնալով ավագանու իր մանդատին Անդրանիկ Թևանյանն ասաց. «Հայտարարել էի, որ Երևանի ավագանու մանդատ չեմ վերցնելու. ես հրաժարվում եմ մանդատից։ Մեր խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը։ Մեր մյուս անդամներն իրենց ակտիվությամբ կարդարացնեն երևանցիների տված քվեն։ Այն քաղաքացիները, ովքեր նույնիսկ մեզ ձայն չեն տվել, կամ չեն մասնակցել ընտրություններին, նույնպես, ավագանիում ի դեմս «Հայաստան» խմբակցության՝ կտեսնեն իրենց պաշտպաններին»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդը նաև նադրադարձավ Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներին՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նախատեսել է Արցախի ճակատագիրը: Նրա համոզմմաբ՝ «Խաղաղության խաչմերուկ»-ով սարսափելի սցենարներ են նախատեսվում Հայաստանի համար:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը