16 11 2023

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում



«2023 թվականի օգոստոսի 11-ից պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ», -այս մասին այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ օրեր առաջ բարձրաձայնած իր հարցի վերաբերյալ երեկ Անդրանիկ Քոչարյանը գրավոր առձեռն փոխանցել է պատասխանը:

«Քննիչ հանձնաժողովի հիմնավորումը հետևյալն է՝ «քանի որ քննիչ հանձնաժողովի ԱԺ պատգամավորները գտնվել են արձակուրդի մեջ, հետևաբար հանձնաժողովի ժամկետը երկարաձգվում է» »:

Դիմելով ԱԺ նախագահին խմբակցության քարտուղարն ասաց. «Ես այսօր Ձեզ կուղարկեմ հիմնավորման ապօրինի լինելու մասին գրությունը, պարոն Սիմոնյան, և ակնկալելու ենք արձանագրեք, որ 2023 թվականի օգոստոսի 11-ից այս կողմ այլևս քննիչ հանձնաժողովը չունի լիազորություններ, հակառակ դեպքում այդ  հիմնավորմամբ առաջ գնալը կառաջացնի քրեաիրավական հետևաքներ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստի ժամանակ հնչեցրեց՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետանց լինելու մասին հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ