13 11 2023

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա համեմատ իջել է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա համեմատ իջել է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և նոյեմբերի 12-ին կազմել է 1900.23մ (12.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5 սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ոռոգման նպատակով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 6-12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.794մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 12-ը ներառյալ՝ 103.010մլն. մ³:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ