UNICEF Armenia-ն X-ի իր միկրոբոլոգում Արցախից տեղահանվածների մասին տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.
«Հայաստանում հումանիտար իրավիճակի մասշտաբներն ու բարդությունը շարունակում են մնալ սուր: Տեղահանվածները մարդասիրական օգնության կարիք ունեն՝ իրենց ամենահրատապ կարիքները բավարարելու համար»:
Տեսանյութում արցախցի Մելանյա Բաղդասարյանը նշում է, որ Արցախի բոլոր երեխաները նույն հարցն են տալիս. «Ինչո՞ւ պետք է մենք անընդհատ պատերազմի միջով անցնենք, ունենանք հայրիկի, կամ մայրիկի, կամ եղբոր, կամ էլ պապիկի կորուստ. հարցնում են՝ ինչո՞ւ են մեր կյանքում անընդհատ կորուստներ լինում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը