ՅՈՒՆԻՍԵՖ-ը զրուցել է Արցախից բռնի տեղահանված երեք երեխաների մայր Լուսինեի հետ՝ ապրած դժվարությունների, կրթական մարտահրավերների և ապագայի հանդեպ հույսերի մասին՝ արձանագրելով, որ թեև Արցախից երեխաներն արդեն սկսել են դպրոց հաճախել, մայրերն անհանգստանում են նրանց ապագայի համար։ Քովիդ-19-ի և ռազմական գործողությունների պատճառով երեխաները շարունակաբար կրթական բացթողումներ են ունեցել, որոնք անհրաժեշտ է լրացնել:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փոխանցմամբ՝ սեպտեմբերի վերջին Աբրահամյանների մեծ ընտանիքը ապաստան է գտել Հայաստանում։
«Վազեցինք դպրոցի նկուղ, այնտեղ ահավոր վիճակ էր, լացում, գոռում էին։ Դասղեկը փնտրում էր իր դասարանի աշակերտներին, ծնողները՝ երեխաներին, երեխան՝ ծնողին, լացուկոծ, շատ ահավոր օր էր․․․ Ասես մղձավանջ լիներ այդ օրը»,- ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ զրույցում ասում է Լուսինեն՝ նշելով, որ դասաժամերի բացթողումներից երեխաների կրթական մակարդակը շատ է ընկել։
Ըստ նրա, երեխաները հոգեպես դպրոցից հեռացել էին, չէին ուզում հաճախել, դժվարությամբ էին գնում, հիասթափված էին։
Ասում է, որ միակ ցանկությունը խաղաղությունն է․ «Երեխաների կյանքը, որ լավ լինի, մեզ պես չապրեն, էն որ ասումա՝ ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք, բայց մեկա կրկնվում է․ էն, ինչ մենք փոքր ժամանակ տեսել ենք, հիմա էլ մեր երեխաներն են տեսնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը