ՀՀԿ ուսանողական և երիտասարդական կառույցները կազմակերպել են լուռ երթ Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից։
«Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի, չսպիացած վերքի օր է , էն պահին , երբ այդ ցավը վերափոխվի ցասման բոլոր խնդիրների լուծումն ինքնին կգա, այսինքն՝ այսօրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման. այն բնակավայրերը, որոնց անունները պաստառներով մեր կուսակից ընկերներն այս պահին տանում են դաջված են յուրաքանչյուր հայի սրտի մեջ, և եթե ինչ-որ մարգինալների խմբակ, դավաճանների խմբակ որոշեն մաքրել, ապա մենք նրանց կմաքրենք մեր հայրենիքից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը