Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր ահազանգ է ստացվել, որ Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 5/1 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը արմատախիլ է եղել և ընկել ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառը (մոտ 15-20 մ) արմատախիլ է եղել և ընկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ Մ․ Ն․, ծնված 1975 թ․) և վնասել այն, մասամբ վնասել է նաև հարևանությամբ կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ․ Մ․, ծնված 1999 թ․)․ տուժածներ չկան։
Փրկարարները կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ մասնատել և հեռացրել են ծառը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը