Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը։
«Հերթական ծիծաղելի գործն է։ Իրենք իրենց արշինով են չափում ընդդիմադիրներին, հայրենասերներին, կարծում են, նման ծիծաղելի գործողություններով կարող են որևէ մեկին վախեցնել»,-ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ նման գործերով որևէ մեկին չեն կարող վախեցնել. «Իշխանություններին թվում է՝ իրենք ավելի ուժեղ են, իսկ հայրենասերներն այս պահին ավելի թույլ են։ Իրենք չարաչար սխալվում են։ Այդ հատուցումը, գիտակցումը իշխանության համար շատ ծանր, թանկ է լինելու»։
Հարցին՝ Գրիգորի Խաչատուրով, Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյայն, Տաթև Վիրաբյան, արցախցի երիտասարդներ..., ովքեր կալանավորված են, ե՞րբ է փակվելու այս շթղան, Մամիջանյանը պատասխանեց. «Այդ շղթան իր մեջ ներառում է շուրջ 50 քաղբանտարկյալ։ Այդպիսի թիվ երբեք չի եղել։ Մի շարք միջազգային կառույցներ հստակ ֆիքսում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Դա միայն մեր խոսույթը չէ, սա աշխարհի խոսույթն է։ Իսկ այս իրավիճակն ավարտվելու է այն ժամանակ, երբ որ ավարտվի մահի, կորստի կառավարությունը, այն կառավարությունը, որի կառավարման ընթացքում մենք բացառապես վատ, սգացող նորությունների ու
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը