06 11 2023

ՔՊ-ական պատգամավորի որդու «յաշիկը» կողաշրջվել է․ կան վիրավորներ

ՔՊ-ական պատգամավորի որդու «յաշիկը» կողաշրջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են Mercedes G մակնիշի և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է «Shamshyan.com»-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:

Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Նշվում է, որ բախման հետևանքով «յաշիկ»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում  են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Chevrolet-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ford-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով «յաշիկ»-ը վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ