02 11 2023

Արցախից բռնի տեղահանվածները կստանան իրենց կենսաթոշակներն ու նպաստները

Արցախից բռնի տեղահանվածները կստանան իրենց կենսաթոշակներն ու նպաստները

Արցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները կստանան իրենց հասանելիք կենսաթոշակներն ու նպաստները․ համապատասխան նախագիծը քննարկվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Կառավարության այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Կենսաթոշակների իրավունքն օրենքի ուժով ծագել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին փախստականների կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալուն զուգահեռ։ Ընթացակարգային խնդիրներ կան․ կենսաթոշակների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու փուլում ենք, ու որպեսզի սահուն լինի այդ ամենը, նախագիծ են մշակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերները։ Առաջիկա շաաբթվա ընթացքում այդ փաթեթն էլ, հավանաբար, ավարտական տեսքի բերված կլինի, և Կառավարության հաջորդ նիստում այն կներկայացվի»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ դա թույլ կտա, որպեսզի հոկտեմբերի 25-ից՝ երբ նրանց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, վերականգնենք օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ