02 11 2023

Սնանկության դատարանը կզրկվի մեկ դատավորից

Սնանկության դատարանը կզրկվի մեկ դատավորից

Սնանկության դատարանի նախագահի գրությամբ, դատարանի բնականոն գործունեության ապահովման նպատակով, Բարձրագույն դատական խորհրդին առաջարկվել է քննարկել Սնանկության դատարանի դատավորների թվակազմը 1 դատավորով կրճատելու և նշված դատարանի դատավորների ընդհանուր թվակազմը 12-ը դարձնելու հարցը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահն էլ տեղեկացրել է տվյալ դատարանի դատավորների գերծանրաբեռնվածության և դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործերի քննության իրականացման անհնարինության վերաբերյալ, ինչով պայմանավորված՝ առաջարկվել է քննարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմն առնվազն 1 դատավորով ավելացնելու հնարավորության հարցը։

ԲԴԽ-ն էլ կայացրել է որոշում՝ Սնանկության դատարանի դատավորների թվակազմը 1-ով կրճատելու և կրճատվող դատավորի թիվ հաշվին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմը 1-ով ավելացնելու վերաբերյալ։

Որոշումը ներառված է կառավարության օրակարգում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ