Անազատության մեջ պահվող Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
«Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է»,-մանրամասնում է փաստաբանը։
Առաջին անգամ նա ոըշագնաց էր եղել հոկտեբերի 15-ին Աբովյան ՔԿՀ խցում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայցրած բողոքը։
Տաթևիկ Վիրաբյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 19-ին Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Ոստիկանությունից հիմնավորում են, որ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջին, մասնակցել է զանգվածային անկարգություններին, սոցցացնցերում բռնության կոչեր է հնչեցրել։
Տաթևիկ Վիրաբյանն Արցախից է, պատերազմում զոհվել է նրա եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը։ Ունի երկու անչափահաս երեխա, որոնց հիմա խնամում է տատը։
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Տաթևիկ Վիրաբյանն անազատության մեջ գտնվող միակ կին քաղբանտարկյալն է. «Իրավաչափ չէ ընդհանրապես կալանքի տակ պահելը, թեկուզ հենց քրեական դատավարության իրավունքի իմաստով, որովհետեւ կալանքի համար հիմքերը ամբողջությամբ բացակայում են, բացի այդ, ձերբակալությունը տեղի է ունեցել ապօրինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը