Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ նա խցում ուշագնաց է եղել։ Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։ Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։
Դիմել ենք նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն»,-գրել է նա։
Նշենք, որ Տաթեւիկ Վիրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է, նա արդեն ձերբակալված է24 օր, միակ կինն է ձերբակալված ցուցարարների մեջ:
Փատաբանը հայտարարարել է, որ Տաթեւը քաղբանտարկյալ է՝ դրա համար միջազգայինորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան։ Նրան ձերբակալել են օրենքի խախտումներով: Նա բողոքարկել է կալանավորման մասին որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում, նիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը