Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը այցելել է Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն:
Զինվորական դատախազը Զորամասի հրամանատար Դավիթ Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջել է ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների ուսումնատեխնիկական հագեցվածությանը, զինվորների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին, կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորություններին, իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Զինդատախազը հանդիպել է Զորամասի անձնակազմին, քննարկել Զինված ուժերում առկա խնդիրները, հանցածին երևույթների դեմ պայքարի ուղիները:
Գրիգոր Էլիզբարյանը կարևորել է զորամասերում թմրամիջոցների օգտագործման ու իրացման բացառումը՝ ընդգծելով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատժողական խիստ քաղաքականությունը:
Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանն այցելել է նաև ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան լսարան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը